Իրան

Իսրայելի նախագահը հայտարարել է, որ իրենք չեն դրդել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողություն իրականացնել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահը հայտարարել է, որ իրենք չեն դրդել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողություն իրականացնել

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ հրեական պետությունն ԱՄՆ-ին չի դրդել Իրանի դեմ ռազմական գործողության։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ ռազմական գործողությունների մեջ մտնելը եղել է ԱՄՆ նախագահի որոշումը։

Իսրայելի նախագահը չի փորձել կանխատեսել Իրանի դեմ ռազմական գործողությունների ավարտի հնարավոր ժամկետները։ «Ես կարծում եմ, որ եթե ամեն ինչ չափենք միայն արագաչափի ցուցմունքներով, ապա հեռու չենք գնա։ Մենք պետք է խորը շունչ քաշենք և կենտրոնանանք վերջնական արդյունքի վրա», - նշել է Հերցոգը։

Նա Գազայի հատվածում հակամարտությունը կապել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության հետ։ «Դա մեկ փոխկապակցված պատերազմ է։ Այն սկսվել է [2023 թվականի] հոկտեմբերի 7-ին, և, իմ կարծիքով, մենք այժմ, հնարավոր է, մոտենում ենք դրա վերջին գլխին՝ փոխելով Մերձավոր Արևելքի ամբողջ կոնֆիգուրացիան», - եզրափակել է Իսրայելի նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հայտարարել է, որ ամերիկյան ղեկավարությունն Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումն ընդունել է ոչ Իսրայելի ճնշման ներքո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում