Հեգսեթը հայտնել է, որ Իրանին սպասվում են «ամենաինտենսիվ հարվածները»

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «այսօր ևս մեկ անգամ կլինի Իրանի տարածքում ամենաինտենսիվ հարվածների օրը»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Associated Press գործակալությունից, այս մասին նա ասել է մարտի 10-ին Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Իրանի դեմ կօգտագործվեն ամենամեծ թվով կործանիչները, ամենամեծ թվով ռմբակոծիչները, և կիրականացվեն ամենամեծ թվով հարվածները։

Հեգսեթը նաև նշել է, որ վերջին 24 ժամում Իրանը ամենաքիչ թվով հրթիռներն է արձակել։

Մամուլի ասուլիսում ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը նույնպես հայտարարել է, որ Իրանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների քանակը շարունակում է նվազել՝ փետրվարի 28-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Նա նշել է, որ հրթիռային գրոհները նվազել են 90%-ով, հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհները՝ 83%-ով։

Փիթ Հեգսեթը նշել է, որ այս թվերը վկայում են այն մասին, որ ամերիկյան հարվածների շնորհիվ Իրանի պաշտպանական կարողությունները և հարևաններին ու ամերիկյան ուժերին հարվածելու հնարավորությունները նվազում են։

Պատերազմի ժամկետների մասին  հարցին պատասխանելիս Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի «կամքն անվերջ է», բայց միայն նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան դա կտևի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ միջոցներ է Պենտագոնը ձեռնարկում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար, Հեգսեթը հայտարարել է, որ համապատասխան հաղորդումները կհետաքննվեն։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն շատ լուրջ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի խաղաղ բնակչությունը չթիրախավորվի։

Իր հերթին, Դեն Քեյնը նշել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է տարբերակներ, որոնք թույլ կտան զինվորականներին ուղեկցել նավերը Հորմուզի նեղուցով։

Իրան

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրաքը և Քուվեյթը նավթի արդյունահանումը կրճատել են օրական 5,9-6,7 միլիոն բարելով. Bloomberg

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին