Իրավունք

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել)։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Դատախազությունից նաև տեղեկացրեցին, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որպես փախանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

«Արմենպրես»-ի տեղեկություններով, ըստ մեղադրանքի՝ Ալեքսանդր Սարգսյանը, օգտագործելով իր ազդեցությունը, 2001-2018 թվականներին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։ Մասնավորապես, իր մոտ որպես թիկնապահ ու վարորդ աշխատող անձանց գրանցել է տվել որպես Ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք զինծառայության չեն ներկայացել, սակայն նրանց անունով գումարներ են դուրս գրվել։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում