Իրան

Իրանը ներկայումս ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիվանագիտական ​​​​գործընթացների հնարավորություն չի տեսնում. Խարազի

1 րոպեի ընթերցում

Իրանը ներկայումս ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիվանագիտական ​​​​գործընթացների հնարավորություն չի տեսնում. Խարազի

Իրանը ներկայումս չի տեսնում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորություն, քանի որ Վաշինգտոնն արդեն երկու անգամ խաբել է Իսլամական Հանրապետությանը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի խորհրդական Քամալ Խարազին։

«Ես այլևս չեմ տեսնում դիվանագիտության համար տեղ, քանի որ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին և չի պահում իր խոստումները: Մենք դա տեսել ենք երկու անգամ», - նշել է նա։

Իրանցի պաշտոնյան ենթադրել է, որ բանակցությունների հնարավորություն կարող է առաջանալ, երբ «տնտեսական ճնշումը հասնի այն կետին, որ այլ երկրներ միջամտեն՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դադարեցումն ապահովելու համար»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում