Ադրբեջան

Ադրբեջանը վերացրել է Իրանից բեռնափոխադրողների մուտքի ու ելքի սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը վերացրել է Իրանից բեռնափոխադրողների մուտքի ու ելքի սահմանափակումները

Ադրբեջանը վերացրել է իր երկրի տարածք մուտքի և ելքի սահմանափակումները իրանցի բեռնափոխադրողների համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի անցակետերով բեռների փոխադրման նպատակով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը (ներառյալ տարանցիկ նպատակներով) վերականգնվել է այսօր, ժամը 10:00-ից»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Սահմանափակումները մտցվել էին մարտի 5-ին այն բանից հետո, երբ Ադրբեջանը մեղադրեց Իրանին Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ ԱՍԹ-ներով գրոհ իրականացնելու մեջ։ Իրանական կողմը հաջորդող ժամերին հերքեց իր առնչությունը Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ հարվածներին։ Մարտի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս հերքել էր Իրանի առնչությունն այդ գրոհներին՝ խոստանալով նաև հետաքննություն իրականացնել։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում