«Նոր գիրք»-9/26. Իսահակյան, Նագառաջան, Լաթիմեր

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականությունԱվետիք Իսահակյան, «Ընտրանի»

Ավետիք Իսահակյանի «Ընտրանի»-ն համահավաքն է հայ մեծ բանաստեղծի չափածո և արձակ ստեղծագործությունների. երկեր, որոնք դարից ավելի սիրելի և հարազատ են մեր ժողովրդին: Պատկանում են հայ բազմադարյան գրականության «ոսկե ֆոնդին»:

Ընտրանու հրատարակությունը նվիրված է հայ մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակին: Գիրքը ձևավորված է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանին արվեստի գործերով: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 Թարգմանական գրականությունԳանեսա Նագառաջան, «Վաղը՝ մեկ ուրիշ օր»

«Վաղը՝ մեկ ուրիշ օր» գիրքն էքզիստենցիալիստական և սոցիալ-ռեալիստական վիպակ է, որը պատմում է մի մոռացված, կեղտոտ, բարոյական շեղումներով քաղաքում ապրող Կանդանի կյանքի մեկ օրվա մասին։ Նա խարդախ միջնորդ է, կավատ, մարդկանցից մերժված ու ստորին շերտերում ապրող։ Պարբերաբար խորամանկում է, շահագործում ուրիշներին, բայց նույնիսկ այդ ճղճիմ գոյության մեջ պահպանում է մարդկայնության որոշ նշույլներ։ Այս պատմության միջոցով հեղինակը փիլիսոփայական խորությամբ և գրական ճշգրտությամբ ուսումնասիրում է ժամանակի, ցանկության, օտարման և գոյության թեմաները։ Նրա արձակն առանձնանում է էքզիստենցիալ տոնայնությամբ, սոցիալական ռեալիզմով և կերպարների հոգեբանական բարդույթների հստակ արտացոլմամբ։ Նագառաջանը գրական ուշադրությունը սևեռում էր կյանքի լուսանցքում մնացած մարդկանց վրա, նրանց ձայնը բերում էր գրականություն և նրանց միջոցով ուսումնասիրում կյանքի առեղծվածը։ Թարգմանիչ՝ Աննա Աբրահամյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականությունԱլեքս Լաթիմեր, «Գոդֆրին գորտ է»

Սկզբում Գոդֆրին լճակում լողացող ձվիկ էր: Հետո սկսում է փոխվել. տոտիկներ ու թաթիկներ են ծլում ու մեկ էլ տեսնում է, որ երկա՜ր, կպչուն լեզու ունի:

Բայց հանկարծ փոփոխությունները վերջանում են: Ու Գոդֆրին սովորական տաղտկալի գորտ է դառնում: Թե՞ չէ:

Սա պատմություն է ինքնասիրության, ներկայի գնահատման և կյանքի փուլերը հասկանալու մասին: Թարգմանիչ՝ Հռիփսիմե Մադոյան: Խմբագիր՝ Նունե Թորոսյան:  Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում