Երևան

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  քաղաքապետը գրառում է արել  «Ֆեյսբուք»-ի էջում՝ նշելով, որ դեռևս 1970-ականներին երևանցիներին անհավանական էր թվում, որ Երևանի նման քաղաքը կարող է ունենալ մետրո։  Սակայն Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ այդ գաղափարը դարձել է իրականություն։

«Այսօր էլ շատ զբոսաշրջիկներ զարմանում են, երբ տեսնում են, որ համեմատաբար փոքր քաղաքն ունի այսպիսի մասշտաբի ստորգետնյա տրանսպորտային համակարգ։

Մետրոն Երևանի կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է։ Մեր պատասխանատվությունն է պահպանել այն, ինչ ստեղծվել է մեծ աշխատանքով, և միաժամանակ քայլ առ քայլ արդիականացնել համակարգը։

Այսօր արդեն հիմնադրման օրվանից հետո առաջին անգամ փոխարինում ենք ժամկետանց ռելսերը և անվտանգության մեխանիզմները: 4 կայարաններում՝ գործարկումից ի վեր առաջին անգամ, փոխարինվել են շարժասանդուղքները։ Բոլոր կայարաններում փոխվել են մուտքի և ելքի դռները, որոնք հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Առաջին անգամ փոխարինվում են նաև օդափոխության հին համակարգերը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել մետրոյի ստեղծման ակունքներում, ինչպես նաև նրանց, ովքեր ապահովել և ապահովում են դրա անխափան աշխատանքը, որպեսզի հազարավոր երևանցիներ ամեն օր հասնեն իրենց նպատակակետին արագ և անվտանգ»,- գրել է քաղաքապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում