Հայաստան

Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում. առկա են դժվարանցանելի ճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում. առկա են դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Մի շարք ապտոճանապարհներ դժվարանցանելի են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Նշվում է, որ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի և Սպիտակ ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան հատվածը, փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Անիի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում