Վրաստան

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է անցկացրել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նախարարները երկուստեք կարևորել են կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում