Տնտեսություն

Պապոյանն ու Իմանբաևը քննարկել են Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Պապոյանն ու Իմանբաևը քննարկել են Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ծավալների, ինչպես նաև Ղազախստանից դեպի Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային կապակցվածությանն ու կայուն մատակարարումների ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում