Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունն ու Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը որոշել է տարհանել իր դեսպանատունը Թեհրանում և գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովի խոսքով՝ ընթացող պրոցեսների ֆոնին չի կարելի մարդկանց կյանքը վտանգի ենթարկել։ «Ներկա պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատան և գլխավոր հյուպատոսության տարհանման ուղղությամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հայտարարություն էին տարածել՝ Իրանին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհ իրականացնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ  «անպատասխան չի թողնելու այդ հարձակումը»։

Իրանի ԱԳ փոխնախարարն ու Զինված ուժերը սկզբում հերքել էին Թեհրանի առնչությունն ԱԹՍ-ներով գրոհին, սակայն հետագայում խոստացել էին հետաքննություն անցկացնել։

Հայերեն العربية Español فارسی Türkçe

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը