Հայաստան

Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը գոհ է Զինված ուժերի աշխատանքից

4 րոպեի ընթերցում

Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը գոհ է Զինված ուժերի աշխատանքից

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացված հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը գոհ է Հայաստանի զինված ուժերի աշխատանքից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցների 39 տոկոսը նշել է, որ լիովին գոհ է Զինված ուժերի աշխատանքից, 34 տոկոսն՝ ավելի շուտ գոհ է, 12 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 12 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 3 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Հարցվածների 39 տոկոսը լիովին գոհ է Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից, 23 տոկոսն ավելի շուտ գոհ է, 13 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 20 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 6 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Հարցվածների 25 տոկոսը լիովին գոհ է մարզպետարանների աշխատանքից, 37 տոկոսն ավելի շուտ գոհ է, 17 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 15 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 7 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Ոստիկանության աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 23 տոկոսը, 38 տոկոսն ավելի շուտ գոհ է, 17 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 20 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 2 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

ՏԻՄ-երի աշխատանքից լիովին գոհ է հարցման մասնակիցների 23 տոկոսը, 35 տոկոսն ավելի շուտ գոհ է, 18 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 21 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 3 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Զինված ուժերի ղեկավար կազմի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 25 տոկոսը, 32 տոկոսն ավելի շուտ գոհ է, 17 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 21 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 5 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Հարցվածների 25 տոկոսը լիովին գոհ է Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից, 32 տոկոսն ավելի շուտ գոհ է, 15 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 21 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Հարցման մասնակիցների 13 տոկոսը լիովին գոհ է նախարարությունների աշխատանքից, 35 տոկոսն ավելի շուտ գոհ է, 22 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 25 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 4 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

ՄԻՊ գրասենյակի աշխատանքից լիովին գոհ է հարցման մասնակիցների 15 տոկոսը, 31 տոկոսն ավելի շուտ գոհ է, 18 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 24 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 12 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Վարչապետի աշխատակազմի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 20 տոկոսը, 26 տոկոսն ավելի շուտ գոհ է, 15 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 36 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 3 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 15 տոկոսը, 29 տոկոսն ավելի շուտ գոհ է, 19 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 29 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 7 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Դատախազության աշխատանքից լիովին գոհ է հարցվածների  13 տոկոսը, 30 տոկոսն ավելի շուտ գոհ է, 18 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 24 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 14 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել։

Դատարանների աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 11 տոկոսը, ավելի շուտ գոհ է 29 տոկոսը, ավելի շուտ դժգոհ է 22 տոկոսը, 27 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, իսկ 11 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատանքից լիովին գոհ է հարցման մասնակիցների 14 տոկոսը, 22 տոկոսն ավելի շուտ գոհ է, 14 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 36 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 14 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել։

Ազգային ժողովի աշխատանքից լիովին գոհ է հարցման մասնակիցների 9 տոկոսը, ավելի շուտ գոհ է 23 տոկոսը, 22 տոկոսն ավելի շուտ դժգոհ է, 44 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 3 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում