Հայաստանում հարցված քաղաքացիները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են Նիկոլ Փաշինյանին

4 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրության հետազոտություն:  Եթե հաջորդ շաբաթ անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ապա հարցվածների 29 տոկոսը կընտրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով:

Հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճիշտ ուղղությամբ, 41 տոկոսը՝ սխալ ուղղությամբ: Հարցին դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցվածների 11 տոկոսը:

Քաղաքացիներին նաև հարցրել են, թե որոնք են այսօր Հայաստանում առկա հիմնական խնդիրները: Հարցվածների 21 տոկոսի կարծիքով՝ ազգային անվտանգությունն ու սահմանային խնդիրները, ընդ որում,  15 տոկոսի համար սա եղել է առաջին պատասխան, 6 տոկոսի համար՝ երկրորդ պատասխան:

18 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում առկա հիմնական խնդիրը տնտեսությունը, գործազրկությունն է: 9 տոկոսը սա նշել է որպես առաջին պատասխան, 8 տոկոսը՝ երկրորդ պատասխան:

11 տոկոսի համար հիմնական խնդիրը կյանքի գինը, բարձր գներն են, 5 տոկոսի համար սա եղել է առաջին պատասխան, 6 տոկոսի համար՝ երկրորդ պատասխան:

Հարցին, թե որ քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեին, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի՝ հարցվածների 29 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր»/Նիկոլ Փաշինյան, 11 տոկոսը՝ «Մեր ձևով»/ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն/ Սամվել կարապետյան, 4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինք/ Հայ հեղափոխական դաշնակցություն/Ռոբերտ Քոչարյան, 2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն/Գագիկ Ծառուկյան...

Քաղաքացիներին նաև հարցրել են, թե որ քաղաքական գործչին են ամենից շատ վստահում և ո՞վ է երկրորդ ամենավստահելին: Հարցման արդյունքներով կրկին առաջին տեղում Նիկոլ Փաշինյանն է՝ 20 տոկոս ձայնով, որից 18 տոկոսը նշել է, որ ամենից շատ վստահում է Նիկոլ Փաշինյանին, իսկ 2 տոկոսի համար նա երկրորդ ամենավստահելին է: Սամվել Կարապետյանը 10 տոկոսով 2-րդ տեղում է, 6 տոկոսը նշել է, որ ամենից շատ վստահում է Սամվել Կարապետյանին, 4 տոկոսի համար նա երկրորդ ամենավստահելին է: Հարցման արդյունքներով երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանն է՝ 5 տոկոս ձայնով, Քոչարյանին ամենից շատ վստահում է 3 տոկոսը, 2 տոկոսի համար նա երկրորդ ամենավստահելին է: Չորրորդ տեղում Գագիկ Ծառուկյանն է՝ 4 տոկոս ձայնով, Ծառուկյանին ամենից շատ վստահում է 3 տոկոսը, նա երկրորդ ամենավստահելին է 2 տոկոսի համար: Հինգերորդ տեղում 4 տոկոսով ձայնով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, հարցվածներից  2 տոկոսի համար նա ամենավստահելին է, իսկ 3 տոկոսի համար՝ երկրորդ ամենավստահելին: Այնուհետև Արամ Զավենի Սարգսյանն է, ապա՝ Ալեն Սիմոնյանը, Արման Թաթոյանը, Գուրգեն Սիմոնյանը և այլք:

Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1506 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, որոնք ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։

Հայերեն العربية English Español 中文

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը