Հայաստան

ՄԻՊ-ն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրենին

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցեր:

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին կայուն և արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի համար։

Լաուրա Միլնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում