Ադրբեջան

Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի

1 րոպեի ընթերցում

Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի

Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 տուժածի մասին։

Նշվում է, որ տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։

Տուժածների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ու պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություններ էին տարածել՝ Իրանին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր հղել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում