Մերձավոր Արևելք

Իրաքը հայտարարել է, որ թույլ չի տա իրեն ներքաշել պատերազմի մեջ

1 րոպեի ընթերցում

Իրաքը հայտարարել է, որ թույլ չի տա իրեն ներքաշել պատերազմի մեջ

Իրաքի իշխանությունները թույլ չեն տա, որ երկիրը ներքաշվի պատերազմի մեջ կամ ապակայունացվի իրադրությունը հանրապետության ներսում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ և գերագույն գլխավոր հրամանատար Մոհամմեդ աս Սուդանին՝ զինված ուժերի միացյալ գործողությունների հրամանատարության շտաբ այցելության ժամանակ։

«Մենք չենք հանդուրժի Իրաքը պատերազմի մեջ ներքաշելու կամ երկրի ներսում իրադրությունն ապակայունացնելու փորձերը։ Ազգային շահերը պետք է լինեն ամեն ինչից վեր», - ընդգծել է աս Սուդանին, ում խոսքը հրապարակվել է կառավարության Telegram-ի ալիքում։

Իրաքի վարչապետը նշել է, որ անվտանգության ուժերը որոշ նահանգներում «անփութորեն» են վերաբերվել այս խնդրին, և այդ պատճաով հայտարարել է, որ հյուսիս-արևմտյան Նայնավայի նահանգում պաշտոններից ազատում է հրամանատարության շտաբի հետախուզության բոլոր աշխատակիցներին ։

Իր հերթին, INA գործակալությունը հայտնել է, որ Բասրայի  նահանգի հարավում առգրավվել է հրթիռային կայանք, որով անօրինական խմբավորումները «պլանավորել էին հարվածել հարևան երկրներին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում