Իրան

101 մարդ անհետ կորել է Շրի Լանկայի ափերին իրանական նավի վրա սուզանավի հարձակումից հետո

1 րոպեի ընթերցում

101 մարդ անհետ կորել է Շրի Լանկայի ափերին իրանական նավի վրա սուզանավի հարձակումից հետո

Առնվազն 101 մարդ անհետ կորել է, ևս 78-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակում է գործել իրանական նավի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության նախարարությունում աղբյուրների։

Գործակալությունն այլ տեղեկություններ չի հաղորդում։

Ըստ The Times of Israel պարբերականի՝ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի զինված ուժերը իրանական խորտակվող նավից փրկել են 30 մարդու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում