Քաղաքականություն

Փաշինյանը վրացի գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը վրացի գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի գործընկերներին մանրամասն ներկայացրել է Հայաստանի օրակարգը տարածաշրջանային և միջազգային հարցերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում ԹՐԻՓՓ ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք Հայաստան-Եվրամիություն  և  մեր տարածաշրջանի ու Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ։ Եվ էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում Վրաստանը շատ կարևոր գործընկեր է, և այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք։  Ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել»,- ասել է Փաշինյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում