«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հունվար, 2026

10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքների։

Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:

Ռոբին Շարմայի  «Հարստություն, որը փողով չես գնի» գիրքը երկրորդ տեղում է։ Ընթերցողի դատին է ներկայացվել աշխարհահռչակ բանախոս, մոտիվատոր, բազմաթիվ հզոր կազմակերպությունների բիզնես խորհրդատու, բազում գրքերի հեղինակ Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերը՝ «Հարստություն, որը փողով չես գնի»: Հետևելով հեղինակի «փոքրիկ» խորհուրդներին՝ քայլ առ քայլ կմոտենաք ձեր երազած՝ առողջ, երջանիկ, հարուստ, սիրով լի կյանքին: Ինչպես հեղինակն է ասում, բախտավոր չեն ծնվում, բախտավոր դառնում են: Այնպես որ... կարդացեք, երջանկացեք, հարստացեք և եղեք բախտավոր...

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Չորրորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Հինգերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» գիրքը վեցերորդ տեղում է։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, մանկավարժ Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը» գիրքը գրված է գիտական լուրջ հետազոտությունների հիման վրա: Ելնելով իր կյանքի փորձառությունից՝ հեղինակը նկարագրում է, թե ինչպես թեթևակի փոփոխելով ուղեղի աշխատանքը՝ կարելի է բացել դեպի քվանտային դաշտ տանող դուռը՝ կյանքում դրական փոփոխությունների հասնելու համար: Եվ այս ամենը դոկտոր Ջոն ներկայացնում է հեշտ կիրառելի աստիճանական տեխնիկայի միջոցով։

Կոնստանտին Սարկիսյանի «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ» գիրքը  յոթերորդ հորիզոնականում է։ Ընթերցողի առջև ճանաչողական պատմություն է՝ կազմված երեք գրքից՝ «Տեսիլ», «Կյանք» և «Համակարգ»։ Սա մի մարդու՝ ամբողջ մի կյանք ձգվող ճանապարհորդություն է, որին հայտնի են դարձել կեցության գաղտնիքները, որոնք նա շռայլորեն կիսում է ընթերցողի հետ, բայց, դրանով հանդերձ, նա ոչ թե հանդես է գալիս որպես խորհրդավոր ուղեկից, այլ իրական ընկեր է դառնում, որը հիշեցնում է մեզ վաղուց մոռացված ճշմարտությունների մասին։

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը ութերորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Ջո Դիսպենզայի «Դառնալ գերբնական» գիրքը իններորդ տեղում է։ Ջո Դիսպենզա. միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, մանկավարժ։ Դոկտոր Ջո Դիսպենզան ուսումնասիրություններ է արել նեյրոգիտության, էպիգենետիկայի և քվանտային ֆիզիկայի ոլորտներում: Համագործակցելով տարբեր գիտնականների հետ՝ մեդիտացիայի վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացնելու նպատակով, ներառյալ էպիգենետիկ փորձարկումը, ուղեղի քարտեզագրումը էլեկտրաէնցեֆալոգրամներով և անհատական էներգետիկ դաշտի փորձարկումը գազի արտանետումը պատկերող սարքով՝ նա իր գիտելիքներն է օգտագործում՝ օգնելու մարդկանց բուժվել ինչպես սովորական, այնպես էլ քրոնիկ և անգամ մահացու հիվանդություններից: Նրա իսկ համոզմամբ՝ մեզանից յուրաքանչյուրն ունի մեծության և անսահմանափակ կարողությունների ներուժ։ Եվ այս գրքում կտեսնենք, թե ինչպես են սովորական մարդիկ անում արտասովորը՝ դառնալով գերբնական: Այնպես որ, փորձենք բացահայտել մեր կարողություններն ու հմտությունները՝ վայելելու համար անսահման հնարավորություններով լի այս կյանքը:

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» տասներորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք ՀրատՔանակ
1նոր

Ռոբերտ Գրին,

 «Իշխանության 48 օրենքները»

Դավինչի375
2նոր

Ռոբին Շարմա,

 «Հարստություն, որը փողով չես գնի»

Բուկինիստ121
3+4

Հեկտոր Գարսիա,

 Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի81
4*

Էրիկ Բեռն,

«Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի75
5*

Ջո Նավարո,

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի70
60

Ջո Դիսպենզա,

 «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը»

Դավինչի67
7-5

Կոնստանտին Սարկիսյան,

 «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ»

Բաբելոն63
8+2

Բոդո Շեֆեր,

 «Հաղթողների 30 օրենքները»

Դավինչի57
9*

Ջո Դիսպենզա,

 «Դառնալ գերբնական»

Բուկինիստ45
10*

Ռոբին Շարմա,

 «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ43
Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում