Հայաստան

Օմանից առաջին հատուկ չվերթը ժամանել է Երևան

1 րոպեի ընթերցում

Օմանից առաջին հատուկ չվերթը ժամանել է Երևան

Օմանից առաջին հատուկ չվերթը մարտի 3-ին, ժամը 06:15-ին  ժամանել է Երևան։ 

Չվերթով Հայաստան են ժամանել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ  ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին:

Տարհանման հատուկ չվերթը իրականացրել է FlyOne Armenia ավիաընկերությունը։ 

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ  ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր ԱՄԷ-ից, Իրանից, Կատարից և Իսրայելից դեպի Երևան և հակառակ ուղղություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում