Երևան

«Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 4 ամիս

1 րոպեի ընթերցում

«Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 4 ամիս

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու համար հատկացված է 120 օրացուցային օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

Նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը:

«Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։

Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր»,– հայտարարվեց նիստի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում