Իրան

Իրանի Կարմիր մահիկը հայտնել է երկրում 555 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի Կարմիր մահիկը հայտնել է երկրում 555 զոհի մասին

Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը մարտի 2-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացրած հարձակումների հետևանքով երկրում մինչ օրս զոհվել է առնվազն 555 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Կարմիր մահիկի տեղեկացմամբ՝ պատերազմի ընթացքում մինչ օրս հարձակման են ենթարկվել 131 շրջաններ։

Ընկերությունից հայտնել են, որ իրենք առանց ընդհատումների շարունակում են մարդասիրական առաքելություն իրականացնել։ Կարմիր մահիկից հայտնել են նաև, որ մոտ չորս միլիոն կամավորներից բաղկացած ցանցը պատրաստ է մարդասիրական ծառայություններ, օգնություն և հոգեբանական աջակցություն մատուցել տուժածներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում