Իրան

Իրանում պայթյունների նոր ալիք է սկսվել

1 րոպեի ընթերցում

Իրանում պայթյունների նոր ալիք է սկսվել

Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել՝ Թավրիզում, Դեզֆուլում, Նեհավենդում և Կանգավարում, ինչպես նաև Խարկ կղզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Fars լրատվական գործակալությունը։

Վերոնշյալ բոլոր քաղաքները երկրի արևմտյան մասում են։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։

Իրանում նշել են, որ պատրաստվում են պատասխան հարված հասցնել Իսրայելին։

Արևմտյան որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ ԱՄՆ-ն նույնպես ներգրավված է Իրանի դեմ գործողություններում։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Թրամփի խոսքով՝ «ռազմական գործողությունների նպատակը ամերիկյան ժողովրդին Իրանի ռեժիմի կողմից սպառնալիքի չեզոքացումն է»։ Թրամփը հայտարարել է, որ ոչնչացնելու է Իրանի հրթիռներն ու ռազմածովային նավատորմը՝ շեշտելով, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում