Netflix-ը հրաժարվել է ավելի բարձր գին վճարել Warner Bros.-ի համար, քան առաջարկել էր Paramount-ը

2 րոպեի ընթերցում

Netflix սթրիմինգային ընկերությունը հայտարարել է, որ չի բարձրացնի Warner Bros.-ի գնման համար ավելի վաղ ներկայացված առաջարկը և այն չի հասցնի մեկ բաժնետոմսի համար 31 դոլարի, ինչն ավելի վաղ առաջարկել է Paramount Skydance ընկերությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Netflix-ի ղեկավարների հայտարարությունը։  

Նրանք նշել են, որ նման գնով Warner Bros.-ը գնելու գործարքն այլևս գրավիչ չէ, հետևաբար Netflix-ը հրաժարվում է մրցակցել Paramount Skydance-ի առաջարկի հետ։

Մեկ բաժնետոմսի դիմաց 31 դոլարի դեպքում Warner Bros.-ը գնահատվում է 108 միլիարդ դոլար։ Paramount-ը նաև առաջարկել է վճարել 7 միլիարդ դոլար, եթե գործարքը չեղյալ հայտարարվի, ինչպես նաև համաձայնել է վճարել 2,8 միլիարդ դոլար գումարը, որը Warner Bros.-ը պարտավորվել է վճարել Netflix-ին, եթե միաձուլման ծրագիրը ձախողվի։

Warner Bros.-ը տիրապետում է հոլիվուդյան ֆիլմերի գրեթե 100 տարվա արխիվին, ինչպես նաև հեղինակավոր HBO Max հեռուստատեսային սթրիմինգային ծառայությանը։ Warner Bros.-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր բիզնեսի մնացած մասը, այդ թվում՝ ավանդական հեռուստաալիքները և CNN լրատվական ալիքը, կտրամադրի անկախ ընկերության։

Paramount-ն ունի իր սեփական սթրիմինգային ծառայությունը, չնայած այն Netflix-ից և HBO Max-ից պակաս ժողովրդականություն է վայելում, ինչպես նաև Nickelodeon-ի, CBS-ի և Comedy Central ապրանքանիշների սեփականատերն է։

Paramount Skydance կոնգլոմերատը պատկանում է Էլիսոնների ընտանիքին, որը մտերիմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կոնգլոմերատը գլխավորում է Լարի Էլիսոնի որդի Դեյվիդը, որը 2025 թվականից ակտիվորեն պայքարում է Warner Bros.-ը ձեռք բերելու համար։

Մշակույթ

Paramount-ը Warner Bros.-ին ներկայացրել է գնման նոր առաջարկ, որը կարող է դուրս մղել Netflix-ին

Հայերեն Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից