Իրան

Իրանը պատրաստ է աջակցել  Աֆղանստանի և Պակիստանի միջև բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է աջակցել  Աֆղանստանի և Պակիստանի միջև բանակցություններին

Իրանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Աֆղանստանը և Պակիստանը պետք է գոյություն ունեցող  տարաձայնությունները կարգավորեն բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում և երկխոսության միջոցով: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել երկխոսությանը նպաստելու և երկու երկրի միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն ամրապնդելու գործում», - գրել է նա:

Ավելի վաղ Պակիստանը և Աֆղանստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Պակիստանից հայտնել են, որ իրենց գործողությունների ընթացքում սպանվել է 133 թալիբ զինյալ։ Իսկ Աֆղանստանը հայտնել է պակիստանցի 55 զինվորի սպանելու մասին։

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում