Հայաստան

Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը. նրա և վարչապետի ամուսնությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը. նրա և վարչապետի ամուսնությունն ավարտվել է

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ իր ամուսնության ավարտի  մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

Հակոբյանը տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը և տեղափոխվում է վարձով բնակարան։ 

«Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»,- գրել է Աննա Հակոբյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ 

Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ 

Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

Աննա Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, ինչի շուրջ տարատեսակ ու հակասական մեկնաբանություններ եղան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում