Քաղաքականություն

Վարչապետը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում