Աշխարհ

Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին

Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել՝ ի պատասխան իրենց տարածքում Պակիստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Աֆղանստանի «Խալիդ իբն Վալիդ» 201-րդ բանակային կորպուսի խոսնակը։

«Սկսվել են Աֆղանստանի արևելյան նահանգներում Պակիստանի ուժերի դեմ Աֆղանստանի կառավարական ուժերի պատասխան հարձակումները։ Մինչ օրս գրավվել է թշնամու երեք դիրք», - ասել է նա։

Ավելի վաղ՝ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել Աֆղանստանի երկու նահանգների բնակավայրերին, որի հետևանքով զոհվել, վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում