Աշխարհ

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին

Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման հատուկ նշանակության ուժերին պատկանող ռազմական թիրախներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Հեզբոլլահի կողմից հրադադարի համաձայնագրի բազմիցս խախտումներին ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Լիբանանի Բաալբեկ շրջանում գտնվող «Ռադվան»-ի թիրախներին», - ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում