ԱՄՆ Սենատը կքննարկի Միջազգային տիեզերակայանի գործունեության ժամկետը 2 տարով երկարաձգելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաջորդ շաբաթ կքննարկի Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) գործունեության նախատեսված ժամկետը 2 տարով երկարաձգելու հարցը։ Սա ժամանակ կտա մասնավոր ընկերություններին՝ մշակելու ՄՏԿ-ի փոխարինման համար նախատեսվող իրենց տարբերակը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովը մարտի 4-ին նախատեսում է քննարկել օրենսդրական նախագիծ, որը փոփոխություններ կմտցնի ՆԱՍԱ-ի լիազորություններին վերաբերող օրենքում, որպեսզի հնարավոր լինի երկարաձգել Միջազգային տիեզերակայանի գործունեությունը, որը պետք է դադարեցվեր 2030 թվականին։ Բացի այդ, ավելացվելու է պահանջ, համաձայն որի ՆԱՍԱ-ն լուսնային «Արտեմիս» ծրագրի շրջանակում պետք է բազա կառուցի Լուսնի վրա։

ՄՏԿ-ի ժամկետը երկարաձգելու նախագիծը, որն աջակցություն ունի Սենատի երկու կուսակցությունների կողմից էլ, նպատակ ունի հավասարակշռելու տիեզերքում Չինաստանի նկրտումները։ Հայտնի է, որ չինական կողմը ծրագրում է միջազգային գործընկերների ներգրավմամբ կառուցել իր սեփական Տյանգույն տիեզերակայանը, իսկ 2030-ին մարդկանց իջեցնել Լուսնի վրա։

ՆԱՍԱ-ի հետ կապված օրենքում փոփոխության շնորհիվ Միջազգային տիեզերակայանը, որը Երկրի ուղեծրում է արդեն ավելի քան երկու տասնամյակ, կշարունակի աշխատանքները մինչև 2032 թվական։

ՆԱՍԱ-ն ցանկություն է հայտնել դադարեցնել ՄՏԿ շահագործումը՝ դրա վրա տարբեր խնդիրների ի հայտ գալով պայմանավորված։

Հայերեն Русский

Հանրային լսումների մասնակցության հրավեր. Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր

Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում հարգալից քաղաքական բանավեճի կոչ է արել

Հայ վաճառողները պատրաստել են դպրոցական տեսականին․ գնումներ՝ մինչև 3 օր առաքմամբ

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են համագործակցության օրակարգը

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար