Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը կախված է Թուրքիայի որոշումից, հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը հավատացած է, որ շատ շուտով Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանի բացման հարցում որևէ զարգացում կլինի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով քննարկման մասնակիցներից մեկի հարցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Մենք շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, մենք մշտապես հանդիպումներ ենք ունենում, խորհրդակցություններ ենք ունենում, բայց, իհարկե, ամենակարևոր իրադարձությունը, որը հույս ունենք տեսնել, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է Հայաստանի և Թուրքիայի միջև, և, ինչ խոսք, ցամաքային սահմանի բացումը։ Ինչո՞ւ եմ ես նշում հենց ցամաքային սահմանը, քանի որ օդային սահմանը բաց է, մենք Հայաստանից Թուրքիա կանոնավոր թռիչքներ ունենք։ Եվ իմ ակնկալիքն այն է, որ երկկողմ թռիչքների ծավալը կաճի, սակայն, ինչ խոսք, մենք հույս ունենք, որ ցամաքային սահմանը ևս կբացվի։ Ի դեպ, մեզ Թուրքիայի հետ սահմանին նոր ենթակառուցվածք պետք կգա, և մենք հիմա քննարկում ենք, թե ԵՄ-ն ինչպես կարող է աջակցել այս հարցում։ Գործընթացը ծավալվում է, և ես հավատացած եմ, շատ շուտով ինչ-որ բան կտեսնենք»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ տպավորություն ունի, որ կա ընդհանուր պատկերացում, որ սահմանի բացումը պետք է տեղի ունենա, սակայն դա կախված է Թուրքիայի որոշումից։

«Հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա, մենք պատրաստ ենք ցանկացած պահի անել դա։ Վերջին ամիսներին մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք նաև ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող  բեռնատարների համար։ Ենթակառուցվածքը դրան ամբողջովին պատրաստ է, և մենք սպասում ենք Թուրքիայի որոշմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը