Աշխարհ

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին

Լեհաստանը ցանկանում է իր բանակի թվաքանակը հասցնել 500 հազարի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ լեհական բանակում կա 218 հազար մարդ։

«Կես միլիոնանոց բանակ։ Սա մի քանի տարվա ռազմավարական նպատակ է, որը մենք կիրականացնենք», - նշել է Կոսինյակ-Կամիշը։

Նա ընդգծել է, որ դա վերաբերում է և՛ պրոֆեսիոնալ բանակին, և՛ տարածքային պաշտպանության ուժերին։ «Սա և՛ պրոֆեսիոնալ բանակ է, և՛ տարածքային պաշտպանության պահեստազոր։ Եվ մենք այս տարի մեծ ուշադրություն կդարձնենք այս բարձր պատրաստվածության պահեստազորին», - ընդգծել է նախարարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում