Այվազովսկու «Լուսնյակ գիշեր Ղրիմում» կտավն աճուրդի կհանվի 60 միլիոն ռուբլով

2 րոպեի ընթերցում

Իսահակ Լևիտանի, Իլյա Ռեպինի, Վալենտին Սերովի, Հովհաննես  Այվազովսկու, Վիկտոր Վասնեցովի և 18-20-րդ դարերի այլ վարպետների աշխատանքները մարտի 1-ին Մոսկվայում կհանվեն աճուրդի՝ 1 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի աճուրդի տան մամուլի ծառայությունից:

Ամենաթանկ լոտը Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր Ղրիմում» բնանկարն է, որը գնահատված է 60 միլիոն ռուբլի:

«Այս անգամ աճուրդը կզարմացնի լոտերի իսկապես բացառիկ ծագմամբ. կատալոգում ներառված են ստեղծագործություններ մասնավոր հավաքածուներից, որոնք ավելի վաղ մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահի մակարդակով ցուցահանդեսներին, ինչպես նաև գործեր այնպիսի անհատների հավաքածուներից, որոնց անուններն անբաժանելի են Ռուսաստանի պատմությունից…. Մասնագետները հավաքածուի մարգարիտն են համարում  Հովհաննես Այվազովսկու 1861 թվականի «Լուսնյակ գիշեր Ղրիմում» բնանկարը: Վարպետի կողմից ստորագրված այս ավելի քան կես  մետր չափով կտավի նախնական գնահատումը կազմում է 60 միլիոն ռուբլի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի աճուրդի տան մասնագետները հազվագյուտ են համարում լոտերում ներկայացված Հովհաննես Այվազովսկու «Վլադիմիր շոգենավ ֆրեգատ» գծանկարը (1852)։ Նկարիչն այդ նավով ճանապարհորդել է Նիկոլայ I կայսեր հետ։

Հայերեն Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից