Միացյալ Նահանգներ

Չինաստանը ժխտում է Պետքարտուղարության մեղադրանքները միջուկային փորձարկումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Չինաստանը ժխտում է Պետքարտուղարության մեղադրանքները միջուկային փորձարկումների վերաբերյալ

Չինաստանի իշխանությունները բացարձակ անհիմն են համարում ԱՄՆ պետքարտուղարության մեղադրանքը վերջին տարիներին Չինաստանում միջուկային փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է զինաթափման հարցերով Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շեն Ցզյանը Ժնևում Զինաթափման խորհրդաժողովի նստաշրջանում։

«Միացյալ Նահանգների մեղադրանքները, թե ՉԺՀ-ն միջուկային փորձարկումներ է կատարում, բացարձակապես չեն հենվում փաստերի վրա», - մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Շեն Ցզյանի խոսքը։

Պաշտոնյան ընդգծել է, որ Պեկինը հաստատակամորեն հետևում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագրի նպատակներին ու խնդիրներին։ Շեն Ցզյանը նշել է, որ Վաշինգտոնը պետք է հետևի նման գործունեության մորատորիումի հետ կապված իր պարտավորություններին և «պահպանի գլոբալ փոխհամաձայնությունը» դրա շուրջ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Չինաստանի հասցեին նշված մեղադրանքները «միայն պատրվակ են ամերիկյան կողմի համար՝ վերսկսելու սեփական միջուկային փորձարկումները»։

Ավելի վաղ սպառազինությունների  վերահսկման և չտարածման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քրիստոֆեր Յան հայտարարել էր, որ Ռուսաստանը և Չինաստանը, ենթադրաբար, վերջին տարիներին անցկացրել են փոքր հզորության միջուկային փորձարկումներ։ Նրա պնդմամբ՝ Չինաստանում դա տեղի է ունեցել, մասնավորապես, 2020 թ. հունիսի 22-ին, Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի Լոբնոր լճի մերձակայքի զինափորձարանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում