Երևան

Տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն»–ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն»–ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող խոտածածկ տարածքում փետրվարի 23-ին ժամը 15։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կրակը տարածվելով հասել է տնկարանային տնտեսության տարածք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով` ծառայության կողմից իրականացվել են հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։

Ներկայումս տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհը մարվել է, վնասներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում