Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնության ֆավորիտների թվում է. Սեյրան Նիկողոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը իր գլխավորած թիմին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ֆավորիտներից է համարում:

«Նախապատրաստական աշխատանքները նորմալ տեմպերով առաջ են գնում, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին: Մեր հավաքականը  շարունակում է մարզումներն ու պատրաստվում է երևանյան առաջնությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 23-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Նիկողոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ տարիներ առաջ ինքը  երազում էր միջազգային մրցաշարերին գոնե 5 մասնակից ունենալ, այժմ Հայաստանում կայանալիք առաջնությանը մասնակցելու է 26 մարզիկով: «Լիահույս եմ, որ այս առաջնության անցկացմամբ մենք զարկ կտանք մարզաձևի առավել տարածմանն ու մյուս քաղաքներում ենթակառուցվածքների ստեղծմանը:  Վստահ եմ, որ մեդալներ կունենանք: Իսկ ինձ համար մրցաշարին մասնակից ֆավորիտ երկրները շատ են, մենք ֆավորիտների թվում ենք: Հրաձգությունը եվրոպական երկրներում շատ զարգացած է»,-առանձնացրեց նա:

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։  Մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար