Չինական Նոր տարվա շրջանակում երկրում ուղևորափոխադրումների թիվը գերազանցել է 5.08 միլիարդը
1 րոպեի ընթերցում

Չինական Նոր տարվա շրջանակում երկրի ներսում ուղևորափոխադրումների թիվը 20 օրվա ընթացքում գերազանցել է 5.08 միլիարդը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է չինական Xinhua լրատվական գործակալությունը։

«Գարնանային փառատոն» անունով հայտնի տոնակատարությունների շրջանակում երկրում ամեն տարի մեծ թվով ներքին փոխադրումներ են իրականացվում։ Սովորաբար դրանք սկսվում են Գարնանային փառատոնից 15 օր առաջ և շարունակվում մոտ 40 օր։

Չինաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին 20 օրերի ընթացքում ճանապարհորդել է 5.08 միլիարդ մարդ։

Մասնավորապես, ավտոմոբիլային ուղևորափոխադրումները կազմել են 4.76 միլիարդ, երկաթուղայինով՝ 258 միլիոն, ջրայինով՝ 19.99 միլիոն և օդայինով՝ 47.52 միլիոն։

Գարնանային զբոսաշրջային այս միգրացիան չինացիներն անվանում են «Չունյուն»։
