Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

3 րոպեի ընթերցում

ԹՐԻՓՓ-ը Հարավային Կովկասի  տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հուսալի կամրջի վերածելու մասին է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ԱԺ-ից, այս մասին ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի ձմեռային նստաշրջանին իր ելույթում:

«Չնայած ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության միջավայրի վատթարացմանը եւ մասնակից պետությունների միջեւ աճող բեւեռացմանը՝ մենք պետք է նաեւ արձանագրենք, որ մեր տարածաշրջանում առկա են դրական զարգացումներ: Անցյալ տարի այս նույն դահլիճում նստած՝ մենք դժվար թե պատկերացնեինք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն այնքան առաջ կընթանա, որ կհասնենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության, որ կգտնենք գործնական լուծումներ նախկինում անլուծելի համարվող հարցերի առնչությամբ եւ կսկսենք քննարկել մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցեր»,-շեշտել է Խանդանյանը:

Պատգամավորը հավելել է, որ նման առաջընթացը հնարավոր չէր լինի առանց Միացյալ Նահանգների վարչակազմի կառուցողական ներգրավվածության՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերին աջակցելու առումով եւ «ԹՐԻՓՓ» նախաձեռնության՝ որպես տարածաշրջանային կապակցվածության ու երկարաժամկետ կայունության համապարփակ շրջանակի առաջմղում:

« «ԹՐԻՓՓ»-ը մեր տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հուսալի կամրջի վերածելու մասին է՝ նպաստելով համաշխարհային առեւտրին եւ տարանցիկ հոսքերին այն ժամանակ, երբ բազմազանեցված, անվտանգ եւ դիմակայուն ուղիներն առավել քան երբեւէ կարեւոր են:

Սա միայն սկիզբն է: Մենք համոզված ենք, որ եկել է պահը՝ առանց որեւէ նախապայմանի ստորագրելու եւ վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որն իրավականորեն կամրագրի խաղաղությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը՝ ամրապնդելով երկարատեւ կայունությունը:

Միեւնույն ժամանակ, շարունակվում է սահմանազատման գործընթացը՝ վերահաստատելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Սա գործնական եւ նշանակալի քայլ է կայունության ու կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ»,-ասել է Խանդանյանը:

Նա նաև ընդգծել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը: Նրա խոսքով՝ Հայաստանն այն դիտարկում է որպես կայուն, փոխկապակցված եւ բարգավաճ տարածաշրջան կառուցելու անբաժանելի մաս ու ակնկալում հետագա շոշափելի առաջընթաց:

 

Հայերեն English Русский

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս