Միացյալ Նահանգներ

Թրամփը կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել Խաղաղության խորհրդի կազմում

1 րոպեի ընթերցում

Թրամփը կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել Խաղաղության խորհրդի կազմում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել իր կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ջորջիա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from Fox-ը։

«Ես շատ կցանկանայի այնտեղ տեսնել Ռուսաստանին և Չինաստանին։ Նրանք հրավիրված են», - ասել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարը բացատրել է, որ այս խորհրդում, որը կոչված է լուծել աշխարհում շարունակվող հակամարտությունները, պետք է ներկայացված լինեն ամենատարբեր ուժեր:

«Ոչ մի խտրականություն», - հավելել է նա։

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը կայացել է փետրվարի 19-ին, Վաշինգտոնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում