Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում. ՄԻՊ-ը՝ Աջափնյակի կրակոցների մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքին, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 6-ը վիրավորվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Անահիտ Մանասյանը նախ շեշտել է, որ նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։
«Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների և միջադեպերի հետ։ Երեկ տեղի ունեցածը մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության և մշակույթի հետ կապված խնդրահարույց իրավիճակի հետևանք է։ Եվ համարում եմ, որ այդ առումով և կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, և նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն»,- ասել է Մանասյանը։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 7 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանցից մեկը մահացել է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։