Աշխարհ

Կարաչիում գազի բալոնի պայթյունից բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Կարաչիում գազի բալոնի պայթյունից բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

Պակիստանի Կարաչի քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 19-ին քաղաքի Սոլդեր Բազար շրջանում գազի բալոնի պայթյունը բնակելի շենքի փլուզման պատճառ է դարձել՝ խլելով առնվազն 13 մարդու կյանք, որոնց թվում 7-ը երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ոստիկանության հաղորդած տեղեկություններով՝ գազի բալոնը պայթել է բազմահարկ շենքի առաջին հարկում։ Գործողություններ են իրականացվում պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Շտապօգնության աշխատակիցները, որոնք շենքից փրկել են տասնյակից ավելի վիրավորների, հայտնել են, որ փլատակներում կարող են լինել ավելի շատ մարդիկ։

Սոլդեր Բազար շրջանը խիտ բնակեցված բնակելի թաղամաս է Կարաչի քաղաքի արևելյան մասում։

Հունվարին Կարաչիի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել էր ավելի քան 70 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում