ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը

4 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է ԿարդաLove գրքի և կրթության 5-րդ հոբելյանական փառատոնը, որը միավորել է գրքասերներին, կրթությամբ ու ինքնազարգացմամբ հետաքրքրվողներին։

Գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, ինչպես նաև կրթական և մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ. երկրորդ տարին անընդմեջ ԿարդաLove-ի գլխավոր հովանավոր ԱրարատԲանկի շնորհիվ փառատոնն այս տարի նոր ձևաչափով է ներկայացել։

«Մասնավոր ընկերությունների  աջակցությունը նմանատիպ միջոցառումներին, մշակութային իրադարձություններին շատ կարևոր է, որովհետև նման գաղափարները ստեղծում են հարթակ, որը հնարավորություն է տալիս գրողներին և երիտասարդներին՝ մասնակցելու անվճար կրթական միջոցառումներին և ձեռք բերելու գրքեր մեծ զեղչով։ Արդեն երկրորդ տարին ԱրարատԲանկի գլխավոր հովանավորության շնորհիվ մենք կարողանում ենք էլ ավելի ընդլայնել փառատոնը՝ նվիրելով տոն գրքասեր հասարակությանը»,- նշել է ԿարդաLove գրքի և կրթության փառատոնի համակազմակերպիչ Լևոն Ստեփանյանը։

«Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են ԱրարատԲանկի համար, քանի որ  բանկի սոցիալական ծրագրերի պորտֆելում կրթությունը կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է։ Փառատոնը դիտարկում ենք կրթության որակը բարձրացնելու և դեպի գիրք, դեպի ընթերցանություն մարդկանց հետաքրքրությունը խթանելու տեսանկյունից։ Փառատոնն այս տարի տարբերվում էր նրանով, որ ուներ երկու բաղադրիչ՝ կրթության և ֆինանսական գրագիտության, որոնք նախորդ տարի փառատոնում չեն եղել»,- ասել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Փողի լեզուն․ Ինչը չես սովորի դպրոցում» խորագրով ֆինանսական գրագիտության ինտերակտիվ դաս, որը վարեց ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։ Երիտասարդները ծանոթացան «փողի լեզվին» և սեփական ֆինանսները կառավարելու հմտություններին։ Արա Չալաբյանը համոզված է, որ ֆինանսական գրագիտությունը պատասխանատու երիտասարդներ կրթելու, հետևաբար ապագայում ավելի գրագետ սերունդ ունենալու խնդիր է լուծում։ Երեխաներին պետք է սովորեցնել վաստակել, ընդ որում՝ ազնիվ ճանապարհով վաստակել։  

ԿարդաLove փառատոնում ներկայացված էր նաև «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ 44-օրյա պատերազմն անցած Թեմուր Խուդոյանի գիրքը՝ այն տղայի, ով 4090 բարեգործական հիմնադրամի և Արարատ Բանկի աջակցության շնորհիվ պատերազմից հետո գտավ կրթության իր նոր ուղին ու այսօր արդեն գրքի հեղինակ է։ Ի դեպ, փառատոնի ընթացքում գործող ցուցահանդես-վաճառքի շրջանակում բոլոր գրքերը հասանելի էին մինչև 50% զեղչով, իսկ ԱրարատԲանկի ցանկացած քարտով վճարելիս գրքասերների համար, բացի հիմնական զեղչից, հավելյալ 5% զեղչ էր գործում։

ԿարդաLove-ը հերթական անգամ փաստեց, որ այն ավելին է, քան փառատոնը։ Համախմբելով ընթերցասերներին, հեղինակներին և սոցիալական պատասխանատվություն կրող բիզնեսի ներկայացուցիչներին՝ այն ձևավորել է ազդեցիկ հարթակ՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ու գիտելիքի արժևորմանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն