Քաղաքականություն

ՀՀ դեսպանն ու Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի (AIES) նախագահ դոկտոր Վերներ Ֆասլաբենդի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Վիեննայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, TRIPP նախագիծը և այս համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել են Հայաստան-Ավստրիա համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Դեսպանատան փոխանցմամբ՝ դոկտոր Վերներ Ֆասլաբենդը միջազգային քաղաքականության և անվտանգության հարցերով ավստրիական առաջատար վերլուծաբաններից է։ Նա հանդիսացել է նաև Ավստրիայում ամենաերկար պաշտոնավարած պաշտպանության նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում