Աշխարհ

Զելենսկին հրամանագիր է ստորագրել Լուկաշենկոյի նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հրամանագիր է ստորագրել Լուկաշենկոյի նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին

Ուկրաինան անձնական պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ. համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Կիրառել անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցներ (պատժամիջոցներ) ֆիզիկական անձի նկատմամբ՝ համաձայն հավելվածի», - ասվում է փաստաթղթում։

Հրամանագրում կա կետ, որում հիշատակվում է Լուկաշենկոն։ Նրա նկատմամբ պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում, բիզնեսին և պետական ​​գնումներին մասնակցելու արգելք, Ուկրաինա մուտքի սահմանափակում, լիցենզիաների և առևտրային համաձայնագրերի կասեցում, տեխնոլոգիաների և մտավոր սեփականության փոխանցման արգելք և այլ սահմանափակումներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում