Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները 2025 թվականին աճել են

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025 թվականին կազմել է շուրջ 7.9 տրլն դրամ, որի գերակշիռ մասը՝ 23.2 տոկոսը, սպառողական վարկերն են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախորդ տարվա ցուցանիշների ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

Նշվեց, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը կազմել է 7 տրլն 870 մլրդ դրամ: Ամենամեծը սպառողական վարկերի ծավալն է՝ ընդհանուրի 23.2 տոկոսը կամ 1 տրլն 907 մլրդ 520 մլն դրամ:

Ծավալով երկրորդը հիփոթեքային վարկերն են՝ 21.3 տոկոս կամ 1 տրլն 665 մլրդ 545 մլն դրամ: Հաջորդ դիրքերում են շինարարության վարկերը՝ 859 մլրդ 952 մլն, սպասարկման և այլ ոլորտների վարկերը՝ 836 մլրդ 816 մլն, առևտրի ոլորտի համար վարկերը՝ 732 մլրդ 649 մլն, արդյունաբերության վարկավորումը՝ 728 մլրդ 301 մլն, գյուղատնտեսական վարկերը՝ 404 մլրդ 505 մլն դրամ: Մնացած բոլոր ոլորտների վարկավորման ընդհանուր ծավալը 9.9 տոկոս է:

Մեկամյա կտրվածքով (2024 թվականի համեմատ) վարկավորման աճի ամենամեծ ցուցանիշն ապահովել է շինարարությունը՝ 30.2 տոկոս: Սպառողական վարկերն ավելացել են 29.6, սպասարկման ոլորտի և այլ վարկերը՝ 28.4, արդյունաբերության ոլորտ ուղղված վարկերը՝ 25.2, գյուղատնտեսականը՝ 17.6, առևտրականը՝ 16.1, հիփոթեքայինը՝ 13.2 տոկոսով:

Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազելով 2 տոկոսով՝ կազմել է 44 տոկոս: Փոխարենը 25 տոկոսով ավելացել է իրավաբանական անձանց վարկավորումը՝ 56 տոկոս:

Բանախոսի ներկայացմամբ՝ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 12 տրլն 830 մլրդ դրամ՝ ավելանալով շուրջ 1.8 տրլն դրամով կամ 16.6 տոկոսով:

Վարկային ներդրումներն ավելացել են գրեթե 1.5 տրլն դրամով կամ 23 տոկոսով՝ հասնելով 7.9 տրլն դրամի:  

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 400 մլրդ դրամով կամ 22.4 տոկոսով՝ կազմելով մոտ 2 տրլն 175 մլրդ դրամ:

2025 թվականին մոտ 1 տրլն դրամով կամ 15.5 տոկոսով աճել են ավանդները, որոնց ընդհանուր ծավալը 7.5 տրլն դրամ է: Ընդհանուր պարտավորություններն ավելացել են 1.4 տրլն դրամով:

Դանիել Ազատյանն արձանագրեց, որ վերջին 2-3 տարիներին նշված հիմնական ցուցանիշների աճի տեմպերն արագացել են:

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում