Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes Communications Council-ին

3 րոպեի ընթերցում

SPRING PR ընկերության համահիմնադիր և Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը հրավեր է ստացել անդամակցելու Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին: Ընտրության հիմքում բիզնես ոլորտում ունեցած ազդեցությունն է, մասնագիտական փորձն ու ձեռքբերումները: 

Forbes-ի Հաղորդակցությունների խորհուրդը (Forbes Communications Council) Forbes խորհրդի մաս է: Այն իրենց ոլորտներում առաջնորդ-ղեկավարների փակ համայնք է, որին հնարավոր է միանալ բացառապես հրավերով: 

«Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին անդամակցելը մեծ պատիվ է և, ըստ  էության, ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում իրականացված աշխատանքի գնահատանքը: Ավելին, սա կարևոր հնարավորություն է՝ շփվելու աշխարհի առաջատար փորձագետների հետ, մտքեր փոխանակելու հաղորդակցության ոլորտի զարգացումների վերաբերյալ և մասնակցելու այնպիսի քննարկումների, որոնք ազդում են տարբեր շուկաներում բիզնես որոշումների կայացման վրա: Համոզված եմ, որ այս շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը ոչ միայն կհարստացնեն իմ մասնագիտական ուղին, այլև էլ ավելի լսելի կդարձնեն Հայաստանի ձայնն ու կամրապնդեն մեր երկրի դիրքը համաշխարհային հաղորդակցության օրակարգում»,-ասել է Տաթևիկ Սիմոնյանը:

Որպես Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդի անդամ՝ Տաթևիկ Սիմոնյանը նաև հնարավորություն կունենա իր հեղինակային փորձագիտական հոդվածները հրապարակել  Forbes.com կայքում։

Ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում շուրջ երկու տասնամյակի փորձի շնորհիվ Տաթևիկ Սիմոնյանը սերտ կապեր է հաստատել մասնագիտական համայնքների հետ և իր ներդրումն ունեցել արդյունավետ հաղորդակցության ռազմավարությունների մշակման, միջմշակութային փոխգործակցության խթանման և ոլորտի չափորոշիչների  զարգացման գործում։ 

Տաթևիկ Սիմոնյանն այժմ Լոնդոնում գործող Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) տնօրենների խորհրդի անդամ է, որտեղ ներկայացնում է Արևմտյան Ասիան և Մերձավոր Արևելքը, հանդիսանում է Դավոսի համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) խորհրդի եւ Ամերիկայի հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի (PRSA) անդամ:

Նրա նշանակալի նվաճումների թվում են Doing Digital Forum-ի հիմնադրումը, որը թվային փոխակերպումների բազմաբնույթ թեմաները քննարկող և լուծումներ առաջարկող միջազգային հարթակ է, ինչպես նաև 2022 թվականին Նյու Դելիում կայացած «PR & Corp Communications» գագաթնաժողովում «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» (Global PR Leader) տիտղոսին արժանանալը։

Հայերեն العربية English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում