Մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։ 

«Ավարտեցի Հայոց պատմության երրորդ հատորի առաջին գրքի ընթերցումը և միանգամից սկսեցի երրորդ հատորի երկրորդ գրքի ընթերցումը։ Սերտել հայոց պատմության դասերը. դա, ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ։ Դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք»,-ասել է Փաշինյանը։ 

Հայերեն العربية English Español Русский