Եվրոպա

Մեծ Բրիտանիայում կարող են արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար. The Times

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում կարող են արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար. The Times

16 տարին չբոլորած անձանց համար սոցիալական ցանցեր մուտքը Մեծ Բրիտանիայում կարող են արգելել արդեն 2026 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդռլ է The Times պարբերականը։

Ըստ թերթի տեղեկատվության՝ դա կարող է տեղի ունենալ արդեն  ամռանը՝ այդ հարցի շուրջ խորհրդակցությունների ավարտից հետո։ Արգելքը կվերաբերի ոչ միայն սոցիալական ցանցերին, այլև չաթբոտերից օգտվելու հնարավորությանը։ Կառավարությունը նաև ցանկանում է առցանց հարթակներից պահանջել սահմանել ժամանակային սահմանափակումներ հավելվածներում։

Փետրվարի 15-ի երեկոյան կառավարությունը հայտարարել է, որ արդեն փետրվարի 16-ին կսկսի Ինտերնետային անվտանգության մասին օրենքի փոփոխությունների շտապ օրենսդրական աշխատանքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում