ԵԱՏՄ տնտեսությունը 2025-ին աճել է 1,7%-ով

1 րոպեի ընթերցում

Անցած տարվա արդյունքներով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը, նախնական գնահատմամբ, աճել է 1,7%-ով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի կոլեգիայի անդամ (նախարար) Դանիյար Իմանալիևը և ավելացրել, որ ներկայացրած տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության աճի մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է մանրածախ առևտրի ոլորտը։

Մասնավորապես, Ղրղզստանում մանրածախ առևտուրն աճել է 22,6%-ով, իսկ Ղազախստանում, Բելառուսում և Հայաստանում՝ մոտ 6-7%-ով։ ՀՆԱ-ի աճին նպաստել է նաև շինարարության ոլորտի զարգացումը։ 2025 թվականին արդյունաբերության ոլորտում ևս արձանագրվել են զգալի աճեր․ Ղազախստանում՝ 32,7%, Հայաստանում՝ 25,6%, իսկ Ղրղզստանում՝ 14,7%։ Բացի այդ, ընդհանուր արդյունաբերական ցուցանիշներն օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման հաշվին առավել բարձր աճել են Ղրղզստանում (10%) և Ղազախստանում (7,4%)։

Հայերեն العربية Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն