Քաղաքականություն

«Մայր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ միասին՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

1 րոպեի ընթերցում

«Մայր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ միասին՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

«Մայր Հայաստան» կուսակցությունը Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին՝ վերջինիս ղեկավար Գագիկ Ծառուկյանի ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Մայր Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ հայտնել է կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։ 

««Մայր Հայաստան» կուսակցությունը, բազմաթիվ քննարկումների և երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, խորհրդարանական ընտրություններին կմասնակցի հենց այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին»,-ասել է Թևանյանը։ 

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում